Ցանկացած զիջում դավաճանություն է. Դավիթ Սանասարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարեւ Երեւան» ավագանու անդամ Դավիթ Սանասարյանի համոզմամբ` Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը չպետք է կայանար: «Իմ խորին համոզմամբ` Լենինգրադի հանդիպումը պետք է տեղի չունենար, պետք է ողնաշար ունենալ, մի քիչ պինդ լինել, ուղղակի այդ հանդիպումներին չգնալ: Այդ հանդիպումները որեւիցե բան չեն տալիս մեզ, ընդհակառակը աշխատում են ի վնաս Հայաստանի»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց նա:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի կողմից արված հայտարարությանը` ըստ որի Ադրբեջանին պետք է հանձնեն ԼՂՀ 5, ապա ևս 2 շրջաններ` Սանասարյանն ասաց. «Ցանկացած զիջում դավաճանություն է: Այդ տարածքները մենք ազատագրել ենք  մեր լավագույն տղաների արյան գնով, որեւիցե տարածք չպետք է լինի առեւտրի առարկա»:

Արփինե Թովմասյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս