ՀԺ.Ծխախոտների գները բարձրացել են 5-7 տոկոսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Երեկ, օրվա երկրորդ կեսից սկսած, երևանյան գրեթե բոլոր խանութներում մեկեն փոխվեցին ծխախոտների գնապիտակները 5-7 տոկոսով թանկացավ “Ֆիլիպ Մորիսի” արտադրության համարյա ամբողջ տեսականին՝ մոտ 40 անուն։ Մոտավորապես նույնքան թանկացան “Գրանդ տոբակո” և “Մասիս տաբակ” ընկերությունների արտադրած մոտ մեկ տասնյակ անուն սիգարետներ։ Խանութներում մեր թղթակցին հայտնել են, որ մանրածախ գնի աճը պայմանավորված է նրանով, որ երեկ այդ մատակարարներն են բարձրացրել մեծածախ գները։ Նշված ընկերությունների ներկայացուցիչներից երեկվա դրությամբ մեր թղթակցին չի հաջողվել ստանալ պարզաբանումներ՝ գների բարձրացման պատճառների վերաբերյալ։ Չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։
 
Սիգարետների թանկացումը, նկատենք, բավականին անսպասելի է։ Խնդիրն այն է, որ ՀՀ հարկային օրենսդրության մեջ չի կատարվել որևէ փոփոխություն, որով ծխախոտի ներկրման և արտադրության վրա նոր հարկատեսակ, կամ հարկային նոր դրույքաչափ կիրառվեր այս տարվա հոկտեմբերի 1-ից։ Մեր տեղեկություններով՝ ծխախոտի պատրաստի արտադրանքի կամ հումքի գները վերջին շրջանում փոփոխության չեն ենթարկվել նաև արտասահմանում, որտեղից ներկրվում են դրանք։ 
 
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում:
 




Լրահոս