«Մեր արտգործնախարարը պետք է ժխտեր կամ հաստատեր» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ադրբեջանի կողմից արված հայտարարությանը ես ուշադրություն չեմ դարձնում», –ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի կողմից արված հայտարարության մասին, ասաց Երեւանի ավագանու անդամ Արթուր Գասպարյանը:

Նրա խոսքով` ՀՀ ԱԳՆ-ի կողմից այս մասով չեղավ ոչ հաստատում, ոչ հերքում: «Մեր արտգործնախարարը պետք է ժխտեր կամ հաստատեր: Այնուամենայնիվ, կարծում եմ` այդ շրջանակներում քննարկվել է, սակայն համոզված եմ, որ հայկական կողմը հաստատ համաձայնություն չի տվել եւ չի էլ կարող տալ: Այդ շրջանները այսօր իշխանության ղեկին գտնվող անձանց շնորհիվ չեն ձեռք բերվել, դրանք մեր ժողովրդի, մեր ազգի արյունով ձեռք բերված հողներն են»,- հավելեց նա:

Արփինե Թովմասյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս