Հոկտեմբերի 2-ին Հայաստանի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Նոր Նորք վարչական շրջանի Միկոյան փողոցի սկզբնամասում այրվել է 300 քմ խոտածածկ տարածք, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Թբիլիսյան խճուղու թիվ 20 շենքի մոտա-կայքում՝ 600 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Հին եկեղեցու մոտակայքում՝ 120 քմ, Սպիտակ քաղաքի Կենտրոն-2 թաղամասի Թորոսյան փողոցի թիվ 15ա շենքի մոտակայքում՝ 100 քմ, Կոտայքի մարզի Գութանասար լեռան լանջին՝ 1,5 հա, Շիրակի մարզի Ախուրյան գյուղի 10-րդ փողոցում՝ գյուղապետարանի մոտակայքում՝ 2500 քմ, Երեւան-Սեւան ավտոճանապարհի 1 կմ-ում՝ 500 քմ, Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում` 2 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են եւ մարել: