ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել ԼՂ հակամարտության կողմերի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրիջիտ Բրինքը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի հետ՝ հակամարտության համապարփակ կարգավորման համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը հայտնել էր, որ Բինքն այցով գտնվում է Ադրբեջանում:

«Ադրբեջանն ԱՄՆ-ի կարևոր գործընկերն է: Մենք շարունակում ենք անվտանգության, էներգետիկ, տնտեսական և ժողովրդավարական հարցերում Ադրբեջանի հետ համագործակցությունը: ԱՄՆ-ն պատրաստ է համագործակցել ԼՂ հակամարտության կողմերի համար՝ համպարփակ կարգավորման հասնելու համար»,- ասել է Բրինքը:

Գերատեսչության տվյալների համաձայն՝ այցը կտևի մինչև հունիսի 24-ը:




Լրահոս