Բելառուսական սոցցանցերը ողողվել են մերկ մարդկանց լուսանկարներով, ովքեր հետևել են երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կոչին:
Լուկաշենկոն Համաբելառուսական ժողովրդական հավաքի ժամանակ ասել էր. «Նորարարությունները, IT-տեխնոլոգիաները, մասնավորեցումը. այդ ամենը հասկանալի է: Սակայն ամեն ինչ, այդ թվում՝ մեր կյանքը, պարզ է. պետք է մերկանալ և աշխատել »:
Նշվում է, որ ամենայն հավանականությամբ, Լուկաշենկոն ցանկացել է ասել «զարգանալ»՝ «մերկանալու» փոխարեն: