Հայտնաբերվել է մարտական գլխիկով ական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15.40-ին, հաղորդում է ստացվել, որ ՀՀ ԱԻՆ “911” ծառայություն է զանգահարել ՀՀ ՊՆ մի ծառայող և հայտնել, որ Երևանի Արզումանյան փողոցում գտնվող խանութի մոտ զինամթերք է հայտնաբերել, տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Մեկնած օպերատիվ խումբը Արզումանյան փողոցի թիվ 16/1 և Շինարարների փողոցի թիվ 13 շենքերի միջնամասում գտնվող խաղահրապարակին կից ավտոտնակի մոտ հայտնաբերել են 82 մմ տրամաչափի ականանետի ական` մարտական գլխիկով: Հայտնաբերվածը հանձնվել է ՀՀ ՊՆ սակրավորական գումարտակին: Կատարվում է հետաքննություն:
 




Լրահոս