Ի՞նչ է նվիրել Գարեգին Բ-ն Հռոմի Պապին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, Հայաստան է այցելել Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը, ով արդեն եղել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և նախագահական նստավայրում: Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին հանդիպում ունեցավ լրագրողների հետ:

Նա նշեց, որ Էջմիածնում տեղի ունեցած հանդիպումը, որին մասնակցել են 40-ից ավելի եպիսկոպոսներ, անցել է բարեկամական մթնոլորտում: «Նվերի փոխանակում եղավ, Պապը կաթողիկոսին նվիրեց Տիրամոր խճանակար: Կաթողիկոսը պապին նվիրեց մի գավաթ սքանչելի սկիհ: Կաթողիկոսը նաեւ պապին նվիրեց մի պատկեր հայ նահատակների, սա շատ զգացական պահ էր, պապն իր արձանագրությունը թողեց կաթողիկոսարանի մատյանում»,- ասաց Ֆեդերիկո Լոմբարդին:

Լրագրողները հարցրեցին, թե արդյո՞ք Պապը համտեսեց այն ծիրանից ու լավաշից, որը նրան հյուրասիրեցին: Լոմբարդին նշեց, որ Էջմիածին հասնելուն պես սենյակում հայտնաբերել են մեկ սկուտեղ այդ սքանչելի մրգով՝ ծիրանով լի: Համտեսել են, շատ հավանել այդ սքանչելի միրգը:




Լրահոս