Օրեր առաջ armtimes.com լրատվական կայքը գրել էր, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Արմեն Իսրայելյանը, ով 2002 թվականից աշխատել է պատգամավորին պատկանող ընկերություններից մեկում, պնդում է, թե Ալեքսանյանն իրեն ունեցվածքից զրկել է՝ տիրանալով իր ընտանեկան բիզնեսներին, ավելի ուշ նաև կազմակերպել իր առևանգումը:
Դրանից հետո Արմեն Իսրայելյանի խնդրանքով ArmLur.am-ն այցելել էր իր բնակարան` զրուցելու կատարվածի շուրջ: Իսրայելյանը վերը ներկայացված դեպքը հերքել էր: Սակայն դրանից հետո ԱԺ պատգամավորՆիկոլ Փաշինյանն այդ հարցով դիմել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին` հանգամանքները պարզելու նպատակով: Իսրայելյանը մեզ կրկին հրավիրեց իր բնակարան` հարցը վերջնականապես փակելու նպատակով: Նա մեր միջոցով դիմեց Նիկոլ Փաշինյանին` հորդորելով իրեն հանգիստ թողնել և իր հաշվին խաղեր չխաղալ:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան