Հայաստան այցի ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր ելույթի ժամանակ շեղվել է տեքստից և արտասանել «ցեղասպանություն» բառը, գրում է Associated Press գործակալությունը: Հոդվածում նշվում է, որ Պապն իր այցի հենց առաջին օրվանից այդ իրադարձությունները Ցեղասպանություն է անվանել: «Ֆրանցիսկոս պապը, ով երբեք չի ամաչել իր կարծիքը հայտնել, իր ելույթի վերջում նախագահական պալատում՝ դիմելով նախագահ Սերժ Սարգսյանին, քաղաքական գործիչներին և կրոնական առաջնորդներին, հավելել է այդ բառը: Նրանք հոտնկայս և ծափողջույններով պատասխանել են Պապին»,-ասվում է հոդվածում:
Հռոմի պապը վերջին րոպեին հավելել է Ցեղասպանություն բառը. Associated Press
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ