Freedom House. Հայաստանը ճանաչվել է ազատ երկիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Freedom House ոչ կառավարական կազմակերպությունը  հրապարակել է աշխարհում համացանցի ազատության վերաբերյալ ամենամյա զեկույցը։
Այս տարի Freedom House-ն իր ուսումնասիրության մեջ ներառել է 60 երկիր՝ դրանցից յուրաքանչյուրին գնահատելով համացանցի հասանելիության հարցում եղած խոչընդոտների, որոշակի սահմանափակումների և օգտատիրոջ իրավունքների ոտնահարման հիման վրա։
Զեկույցը հաշվի է առել 9 չափանիշ: Արդյոք տվյալ երկրում արգելափակվո՞ւմ են սոցիալական ցանցերը, կամ գոյություն ունի՞ կոնկրետ բովանդակային արգելք: Քաղաքական, կրոնական կամ սոցիալական որևէ թեմա արգելափակվո՞ւմ է ինտերնետում, թե՞ ոչ: Արդյոք տվյալ երկրում իշխանությունները կարո՞ղ են ինտերնետը պարզապես անջատել: Որքանո՞վ է մոնիպուլյացիաների ենթարկվում օնլայն քննարկումների բովանդակությունը կառավարական ուժերի կողմից: Արդյոք գրաքննություն կամ պատիժ սահմանող օրենք ընդունվե՞լ է, թե՞ ոչ: Օրենքով թույլատրվո՞ւմ է օգտատերերի տվյալների գաղտնազերծումը, կամ սահմանափակվո՞ւմ է արդյոք ինտերնետում անանուն մնալու նրանց հնարավորությունը:
Ըստ զեկույցի՝ համացանցի ազատության առումով ամենաազատ երկրների լավագույն տասնյակն ունի հետևյալ դասավորությունը՝ Իսլանդիա, Էստոնիա, Գերմանիա, ԱՄՆ, Ավստրալիա, Ֆրանսիա, Ճապոնիա, Հունգարիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա։
 
Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին, ապա առաջատարը Վրաստանն է, որը գտնվում է 12-րդ հորիզոնականում։ Այնուհետ հաջորդում է Հայաստանը, որը 17-րդն է։ Իսկ հարևան Թուրքիան ու Ադրբեջանը գտնվում են 38 և, համապատասխանաբար, 39-րդ հորիզոնականներում։ Ռուսաստանը 41-րդն է, իսկ վատագույն արդյունքներն ունի Իրանը, որն էլ եզրափակում է վարկանիշային աղյուսակը։
 
Freedom House-ն ընդգծում է, որ մեր երկրի կառավարությունը շատ զգույշ է վերաբերվում սոցմեդիայի ազատության թեմային։




Լրահոս