«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, չափազանց սրվել են ուժայինների ղեկավարների հարաբերությունները, հատկապես՝ ոստիկանության եւ ԱԱԾ-ի։ Հակասություններ կան նաեւ դատախազություն-ոստիկանություն, դատախազություն-Քննչական կոմիտե հարաբերություններում։ Ավելին՝ արդեն հակամարտող երկյակներ են ձեւավորվել՝ Քննչական կոմիտեի եւ ՀՔԾ-ի պետն ընդդեմ գլխավոր դատախազի, գլխավոր դատախազն ու ԱԱԾ ղեկավարն ընդդեմ ոստիկանապետի եւ այլն։ Նրանք պարբերաբար լինում են Բաղրամյան 26-ում եւ նախագահի «աչքերը բացում»։ Իսկ երկրի ղեկավարին, որպես կանոն, անհաշտությունը ձեռնտու է․ «բաժանիր, որ տիրես» բանաձեւը բոլոր ժամանակներում է կենսունակ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: