Միջին կարգի «Ռենոյով» երթևեկող հոգևոր առաջնորդի պահանջարկ ունենք. ինչ դասեր տվեց Հռոմի Պապը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «Հայաստանում հոգևոր առաջնորդի պահանջարկ կա: Այնպիսի առաջնորդի, որը երթևեկում է միջին կարգի «Ռենոյով» (որը Երևանում օգտագործվում է «տաքսու տակ»:): Որը խստորեն արգելում է թիկնապահներին «հեռու քշել» ժողովրդին՝ իր մեքենայից,: Որն այլ երկիր է գալիս ինքնաթիռի «էկոնոմ կլասի» սրահով: Որը խոսում է հանգիստ, ցածր ձայնով, առանց պաթոսի: Մի խոսքով՝ մեզ պետք է հոգևոր առաջնորդ՝ Ֆրանցիսկոս պապի նման, բայց, իհարկե, մեր հարազատ եկեղեցու սպասավոր:

Մարդիկ հեշտությամբ են տարբերում՝ երբ է հանրային դեմքն անկեղծ, երբ է կեղծավոր, երբ է նա իսկապես հավատում բարձր հոգևոր արժեքներին, իսկ երբ է ձևեր թափում:

Ի վերջո, մարդու դեմքի արտահայտությունից ու հատկապես նրա աչքերից կարելի է հասկանալ՝ ինչի մասին է նա երազում: Ավելի շուտ՝ ինչ տեսակի, ինչ բնույթի են նրա երազանքները՝ մի տեղ «փող կպցնելու» և ավելի ճոխ կյանք վարելո՞ւ, թե՞ իսկապես մարդկանց հոգևոր ու ֆիզիկական տանջանքները թեթևացնելու մասին:

Քիչ թե շատ փորձառու ականջը կարող է տարբերակել նաև՝ արդյո՞ք մարդը կարդացել է անցյալի իմաստուն մարդկանց մտքերը, և ամենակարևորը՝ կարողացե՞լ է այդ մտքերը մարսել, դարձնել իրենը, թե՞ պարզապես ցանկանում է իր խոսքում մի երկու «մեջբերում» անել՝ տպավորություն թողնելու համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս