
Մարսել քաղաքի հյուսիսում հրաձգություն է տեղի ունեցել, փոխանցում է L’Express-ը՝ հղում անելով քաղաքային ոստիկանությանը: Դեպքի արդյունքում 2 մարդ է զոհվել, 14-ամյա մի աղջնակ վնասվածքներ է ստացել:
Դեպքը տեղի է ունեցել հունիսի 25-ի գիշերը քաղաքի ավտոկայանատեղիներից մեկում: Դպրոցականը հոսպիտալացվել է:
Հրաձգության պատճառները պարզվում են: Ինչպես նաև որոնվում են դեպքի հետ կապ ունեցող անձինք:
Հայտնի է, որ անհայտ անձինք կրակ են բացել Կալաշնիկովի ավտոմատից:
2016թ. սկզբից Մարսելում 16 մարդ է սպանվել, նշում է 20 minutes-ը: Բոլոր այդ հանցագործությունների շարժառիթը հաշվեհարդարն է եղել, փոխանցում է ՏԱՍՍ-ը: