Եվրամիությունից դուրս կգան նաև մյուս երկրները. Էրդողան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծիք է հայտնել, որ շուտով Եվրամիությունը կբախվի իր կազմից այլ երկրների դուրսբերման հետ, եթե խորացնի հակասությունները, փոխանցում է Reuters-ը:

«Եթե Եվրամիությունը խորացնի հակասություններն ու շարունակի այդ ուղով գնալ, ապա շուտով անխուսափելի կլինի մյուս երկրների դուրսբերումը»,-ասել է Էրդողանը:

Էրդողանը նշել է նաև, որ եվրոպական երկրները դանդաղեցնում են ԵՄ-ին Անկարայի անդամակցության փորձերը իսլամաֆոբիայի պատճառով:

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Մեծ Բրիտանիայում տեղի ունեցավ ԵՄ անդամակցության մասին հանրաքվեն, որի ժամանակ հաղթանակ տարան Brexit-ի կողմնակիցները: ԵՄ-ից երկրի դուրսբերման օգտին քվեարկել են ընտրողների 51,9%-ը:




Լրահոս