«Իմ որդուն առևանգել են». Շահեն Հարությունյանին պահում են Գյումրիի ոստիկանապետի ավտոմեքենայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով` այսօր Գյումրիում բերման է ենթարկվել «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը:

ArmLur.am-ի հետ զրույցում Շահենի մայրը՝ տիկին Ռուզաննան, ասաց, որ որդուն ոչ թե բերման են ենթարկել, այլ առևանգել.  «Իր համար կանգնած է եղել, մոտեցել են ու առանց ոչ մի բան ասելու` տարել նստացրել են Գյումրիի ոստիկանանպետի ավտոմեքենան ու բաց չեն թողնում:

Սա ոչ թե բերման ենթարկել է, այլ մարդու առևանգում, ի՞նչ է նշանակում մարդուն առանց պատճառի տանել ու մեկուսացնել»:

Շահենի մտերիմների խոսքով` նա պատրաստվում էր Պապ Ֆրանցիսկոսին ներկայացնել, որ առաջին քրիստոնյա երկրում` Հայաստանում կան շուրջ 2 տասնյակ քաղբանտարկյալներ:




Լրահոս