Վարդան Մինասյանը հրապարակել է ազգային հավաքականի կազմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է հոկտեմբերի 7-ից ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, մեկնարկող մարզական հավաքի ծրագիրը:  
Հոկտեմբերի 7-ին, Երեւանի ժամանակով 18:30-ին, Հայաստանի հավաքականը Երեւանում կանցկացնի իր առաջին մարզումը, որը բաց կլինի միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Մարզման ավարտից հետո, ԶԼՄ-ների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարցազրույցներ վերցնել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներից։
Հոկտեմբերի 8-ին, 9-ին եւ 10-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, հավաքականը կանցկացնի փակ մարզումներ: Հոկտեմբերի 10-ին, Երեւանի ժամանակով 12:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան “Հանրապետական” ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի նախախաղային մամուլի ասուլիսը: Հոկտեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան “Հանրապետական” ստադիոնում տեղի կունենա 2014թ. աշխարհի առաջնության որակավորման փուլի Հայաստան – Բուլղարիա հանդիպումը: Խաղը կմեկնարկի 19:00-ին: 
Հոկտեմբերի 12-ին եւ 13-ին հավաքականը կանցկացնի փակ մարզումներ ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հոկտեմբերի 14-ին Հայաստանի հավաքականը կմեկնի Իտալիա:  Երեւանի ժամանակով ժամը 20:30-ին, Նեապոլի “Սան Պաոլո” ստադիոնի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը: Հոկտեմբերի 15-ին Նեապոլի “Սան Պաոլո” ստադիոնում տեղի կունենա 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Իտալիա – Հայաստան հանդիպումը:




Լրահոս