Կարիքը կա ավելի արդար հասարակության. Հռոմի Պապի աղոթքը Գյումրիում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անաստվածության երկար տարիների կործանումից հետո, երկրաշարժի սարսափելի նյութական ավերածություններից հետո այսօր գտնվում ենք այստեղ Աստծո շնորհակալություն հայտնելու. Աստծուց ստացված սիրո միջոցով է, որ եկեղեցու դեմքը երիտասարդանում եւ հմայիչ է դառնում: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, Գյումրիի Վարդանանց հրապարակում Սուրբ Պատարագի ժամանակ իր աղոթքում նշել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կոչված ենք միշտ կառուցելու եւ վերակառուցելու հաղորդությունը առանց հոգնելու կամուրջներ կառուցելու, ոչ թե պարիսպներ կամ բաժանարար պատնեշներ: Հայ ժողովուրդը թող միշտ ավելի միասնական լինի հավատի եւ սիրո մեջ՝ փոխադարձ հարգանքով եւ երկխոսությամբ, իմանալով որ միակ մրցույթը, որ հնարավոր Տիրոջ աշակերտների միջեւ՝ ստուգելն է, թե ով կարող է ավելի մեծ սեր նվիրել:

Օգտակար է ամեն օր նորոգել այս հանդիպումը Աստծո խոսքի ընթերցումով եւ աղոթքով: Երբ Հիսուս կանչի հետեւելու իրեն, մի տատանվեք քաջությամբ այո ասելու նրան: Նա մեզ ճանաչում է, սիրում է եւ ուզում է ազատել սիրտը վախի եւ հպարտության ծանրությունից:

Սիրո հիմքի վրա է հաստատված Հիսուսի աշակերտի կյանքը, եւ սիրո միջոցով է, որ եկեղեցու դեմքը երիտասարդանում եւ հմայիչ է դառնում: Գթառատ սերը քրիստոնյայի անցեքարտն է: Նա ասում է՝ սրանից բոլորն իմանում են, որ իմ աշակերտներս եք, եթե սիրեք իրար:

Եսայի մարգարեն ասում է՝ Աստված բնակվում է սիրողի մեջ, որտեղ սիրում են իրար, որտեղ աղքատներին ու տկարներին են խնամում: Շատ կարիք ունենք քրիստոնյաների, որ հոգնությունից չխորտակվեն, չհուսալքվեն փոխադարձ անհասկացություններից, այլ բացվեն Աստծո սիրո ծրագրերից:

Բարի մարդկանց կարիքը կա, որ գործնականում օգնեն մարդկանց, կարիքը կա ավելի արդար հասարակության, որտեղ յուրաքանչյուրը կարողանա արժանավայել կյանք վարել եւ արդարորեն հատուցվող աշխատանք ունենա:

Անցած տարվա ծիսակատարումով, որին մասնակցեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ուզեցի բոլորի ուշադրությանը հանձնել Գրիգոր Նարեկացու կերպարը: Նա կարապետն ու մարագարեն էր աստվածային ողորմության, հայտարարելով, որ երբեք բարկության խավարից չի մթանգնել նրա ողորմության լույսը: Նարեկացին ոչ միայն ուսուցման, այլեւ կյանքի վարդապետ է, որովհետեւ սովորեցնում է, թե որքան կարեւոր է ճանաչել ինքներս մեզ, եւ վերքերի ու թշվառների առջեւ բացվել մարդկանց նկատմամբ բարությամբ լցված: Խնդրում եմ Սուրբ Գրիգորի խոսքերով աստվածային ողորմությունը եւ սիրելուց չհոգնելու պարգեւը:

Սուրբ հոգի, քեզ ենք ուղղում մեր աղաչանքները՝ պարեւիր մեզ սիրո եւ բարի գործերի քաջալերման շնորհը, հոգի գթության, մարդասիրության եւ ողորմության: Ողորմյա մեզ Տեր աստված մեր ըստ մեծի ոողորմության քո, Ամեն»:




Լրահոս