Զարուհի Փոստանջյանը պատասխանում է Հովիկ Աբրահամյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը սպասում է Հ. Աբրահամյանի պաշտոնական քայլերին՝ զրկել իրեն ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակի իրավասություններից, և որից հետո ինքը համարժեք քայլեր կձեռնարկի: Այս մասին ԳԱԼԱ-ին հեռախոսազրույցի ժամանակ Ստրասբուրգից փոխանցել է Զ. Փոստանջյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում ԱԺ նախագահ Հ. Աբրահամյանի դիտարկմանը, թե “հաշվի առնելով ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վարքագիծը երեկ ԵԽԽՎ նիստի ընթացքում և հիմք ընդունելով ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի Է ենթակետը` խորհրդակցել է ԱԺ խմբակցությունների հետ և մտադիր է փոփոխություն կատարել ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության կազմում”:
 
“Բոլոր քայլերը կձեռնարկվեն, և թող ոչ ոք չկասկածի, եթե նման ցանկություն ունի, դա շատ լավ է… Դա խոսում է նրա մասին, որ բռնությունները և հետապնդումները Հայաստանում՝ խոսքի ազատության հետ կապված, շարունակվում են: Առաջին անգամ չէ սա, և մենք լավ գիտենք՝ ինչ անենք… Հովիկ Աբրահամյանը արդեն մեկ անգամ նման փորձ արել է՝ ինձ հանելու պատվիրակության կազմից: Այո, նա արել է նման փորձ, նա ուզում էր հեռացնել ինձ, ինքը գիտի և բոլորը գիտեն՝ ինչ հետևանքներ է ունեցել, երկրորդ անգա՞մ է փորձում, շարունակվո՞ւմ է, մենք շատ լավ գիտենք՝ ում հետ գործ ունենք և ինչ անենք:
Մանրամասները՝ ԳԱԼԱ-ում




Լրահոս