Զենք-զինամթերք Մոշաթաղ գյուղի ճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին, 1946 թ. ծնված Միշա Ք.-ն ոստիկանության Գորիսի բաժնում կամավոր հանձնել է “ԱԿ-74” ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի` 198, “ԱԿՄ” ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 103 փամփուշտ, “ԱԿՄ” և “ԱԿ-74” ինքնաձիգների 1-ական դատարկ պահունակներ ու հայտնել է, որ դրանք գտել է ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղ տանող ճանապարհի կիսակառույց շինությունում: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս