Մեծ Բրիտանիայում նոր հանրաքվե անցկացնելու ստորագրահավաք է սկսվել բրիտանական խորհրդարանի կայքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ խնդրագիրն ավելի քան 825 հազար մարդ է ստորագրել, 669 842 մարդ հավանություն է տվել խնդրագրին:
Ընդ որում, որպեսզի խորհրդարանը վերանայի խնդրագիրը, բավական է 100 հազար ստորագրություն հավաքել:
«Մենք կոչ են անում կառավարությանը իրավունք ընդունել, համաձայն որի, եթե ԵՄ-ից դուրս գալու օգտին կամ դեմ քվեարկածների թիվը կազմի 60% , ապա պետք է նոր հանրաքվե անցկացվի»,-ասվում է խնդրագրի տեքստում:
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Մեծ Բրիտանիայում տեղի ունեցավ ԵՄ անդամակցության մասին հանրաքվեն, որի ժամանակ հաղթանակ տարան Brexit-ի կողմնակիցները: ԵՄ-ից երկրի դուրսբերման օգտին քվեարկել են ընտրողների 51,9%-ը: