Լիբանանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ազգային երեսփոխանականների ժողովը բարձր է գնահատել սրբազանի 18 տարիների աշխատանքը, ընդունել հրաժարականը:
Ըստ Լիբանանի հայոց թեմի կանոնադրության 18-րդ հոդվածը, առաջնորդական տեղապահ է ընտրվել Տ. Հարություն Ա. քահանա Կոստանյանին, ով կկազմակերպի նոր առաջնորդի ընտրության նախապատրաստական աշխատանքները: