Կարճաղբյուր գետի վարարման հետևանքով գյուղում անասուններ են սատկել. պատճառված վնասները պարզվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 24-ին` ժամը 16.51-սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գետը վարարել էր, ինչի հետևանքով Կարճաղբյուր համայնքը ջրալցվել էր:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Կարճաղբյուր համայնքի ղեկավար Տարոն Քոչարյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ Կարճաղբյուր համայնքում աշխատում է մարզպետարանից ժամանած հանձնաժողովը: «Գետը վարարել է երեկ տեղացած անձրև-կարկուտի պատճառով: Տեղական հանձնաժողովի ստուգումից հետո վերջնականապես պարզ կլինի, թե գյուղացիներն  ինչքան վնաս են կրել»,- նշեց նա:

Նշենք, որ մոտ 90 տուն ջրալցվել է, անասնագոմերում սատկել են անասուններ: Հորդառատ անձրևի հետևանքով սելավատարի ջրերը ողողել են մոտ 50 տնտեսություն, վնասվել գյուղամիջյան ավտոճանապարհը մոտ 8 կմ, սատկել է 1 հորթ և 20 հավ: Փրկարարները պոմպի օգնությամբ սելավաջրերից մաքրել են 3 տուն:

Լիդա Եղիազարյան




Լրահոս