ArmLur.am-ի թղթակիցը Գյումրիից հայտնում է, որ ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարնազանովը ևս ներկա է Հռոմի Պապի կողմից մատուցված Սուրբ պատարագին:
Նա լրագրողների հետ զրույցում բարձր գնահատեց Ֆրանցիսկոս Պապի այցն ու դրա հետևանքները ամբողջ աշխարհում: ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ Պապի այցը մեր երկրին խաղաղություն կպարգևի:
Նրա խոսքով` եթե մարդիկ ապրեն սիրով, հասկանան, որ Քրիստոս հաղթանակեց, որովհետև սեր էր քարոզում, կռիվներն ավելի քիչ կլինեն:
Մանրամասները` տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան
Գյումրի