Խոշոր չափով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է Կիրովի մարզի նահանգապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի Բասմանի շրջանի դատարան է ներկայացել Կիրովի մարզի նահանգապետ Նիկիտա Բելիխը, փոխանցում է Vesti-ն:

Նրան ուղեկցել են Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ Բելիխը մեղադրվում է խոշոր չափով կաշառք ստանալու մեջ:

Կրեմլում մեկնաբանել են Բելիխի ձերբակալությունը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը տեղյակ է նահանգապետի ձերբակալության մասին:

«Քննությունն ընթանում է: Սակայն մինչև դատարանի որոշումը պետք չէ ոչ ոքի մեղավոր ճանաչել»,-ասել է Պեսկովը:




Լրահոս