Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունել է Հայաստանում Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Հայոց ցեղասպանության դատապարտումը: Այս մասին տեղեկացնում են Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից:
«Աշխարհասփյուռ հայությունը բարձր է գնահատում Հռոմի Պապի կողմից Հայոց ցեղասպանության բացահայտ դատապարտումը: Ֆրանցիսկոս Պապը խոսքերի և գործողությունների միջոցով շարունակում է բացահայտորեն մարտահրավեր նետել Թուրքիայի ժխտողականությանը: Հայոց ցեղասպանության մասին ուղղակի և անվախ խոսելով` այս անգամ արդեն հայկական հողի վրա, այնուհետև ուխտագնացություն կատարելով սուրբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Պապը ուժեղացնում է քրստոնեական համերաշխությունը Հայաստանի հետ, ինչպես նաև խիզախ դիրքորոշում է որդեգրում` հանուն ճշմարտության և արդարության»,- ասել է հանձնախմբի ղեկավար Արամ Համփարյանը: