Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը, որի կազմում էին այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Ռուսաստանի, Արևմուտքի և Կենտրոնական Ասիայի վարչության գլխավոր տնօրեն Թերհի Հակալան, ՀՀ-ում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Քրիստեր Միքելսոնը և պաշտոնատար այլ անձինք:
Ֆին դիվանագետների խնդրանքով Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության առանցքային դիտանկյուններին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին առնչվող մի շարք խնդիրների:
Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Լիտվայի նորանշանակ դեսպան Էրիկաս Պետրիկասին: Արծարծվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: