Համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը խախտումներ էր գրանցել ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի 2015 թվականի առաջնությունում: Կատարված դոպինգթեստերի արդյունքում 24 ծանրորդ որակազրկվել է: Մարզիկների ցանկում է եղել ծանրամարտի 2015 թվականի 77 կգ քաշային կարգի փոխչեմպիոն, Հյուսիսային Կորեան ներկայացնող Կիմ Կվանգ Սոնգը: Այս պարագայում Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 363 կգ արդյունքով արժանացել է աշխարհի առաջնության բրոնզե մեդալի:
Հյուսթոնում նույն արդյունքը գրանցել էր նաև աշխարհի փոխչեմպիոն եգիպտացի Մահմուդ Մուհամեդ Ահմեդը: Վերջինս անձնական քաշով ավելի թեթև էր Կարապետյանից: Չեմպիոն էր դարձել Ղազախստանի ներկայացուցիչ Նիժատ Ռահիմովը (372 կգ):