Կրթաթոշակներ սիրիահայ ուսանողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սիրիայում ծավալված իրադարձությունների հետեւանքով Հայաստան ժամանած սիրիահայերի աջակցության ծրագրերի շրջանակներում Հայաստանի սփյուռքի նախարարությունը,   կրթության եւ գիտության նախարարությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը եւ Գալուստ Կյուլպենկյան հիմնարկությունը համատեղ հայտարարում են Հայաստանի բարձրագույն եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող սիրիահայ ուսանողների 2013-2014 ուսումնական տարվա վարձավճարների փոխհատուցման ծրագրի մեկնարկը:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաձայն այդ ծրագրի՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Գալուստ Կյուլպենկյան հիմնարկությունը եւ ՀՀ կառավարությունը կփոխհատուցեն 2013-2014 տարեշրջանի ուսման վարձավճարները՝ յուրաքանչյուրը մինչեւ 1/3-ի չափով:
Ծրագրի իրականացման նպատակով կազմվել է միացյալ հանձնախումբ` ՀՀ սփյուռքի նախարարության, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Գալուստ  Կյուլպենկյան հիմնարկության ու “Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն” ՀԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանձնախումբն արդեն սկսել է սիրիահայ ուսանողների դիմումնագրերի ուսումնասիրման աշխատանքները: Հանձնախումը կգործի Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությունում:




Լրահոս