Հռոմի պապի հայաստանյան այցն ակտիվորեն քննարկվում է նաև թուրքական մամուլում: Թուրքական ԶԼՄ-ները Ցեղասպանության մասին Պապի հայտարարությունը «ստոր» են որակում:
Մասնավորապես, Sabah, Hurriyet, f5 haber պարբերականները գրում են, որ «Հռոմի պապը Հայաստանում կրկին արտասանեց ցեղասպանություն բառը»:
Haber7-ը գրում է. «Հռոմի պապը փոխել է իր ելույթը»
Տեքստից շեղման մասին գրում է նաև Cumhuriyet-ը:
Aktif medya-ն իր հերթին գրում է, որ Պապը «կրկին հետևողականորեն պնդում է Ցեղասպանության մասին իր հայտարարությունները»:
«Պապը Հայաստանում. Ցեղասպանությունը անցած դարի ողբերգության սկիզբ դարձավ»,- գրում է Demokrat haber-ը:
«Պապի ստոր դիրքորոշումը. Ցեղասպանություն եղել է»,- գրում է Guncel 724-ը:
Yeni Safak-ն էլ գրում է «Ցեղասպանության վերաբերյալ Պապի ստերի» մասին: