ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Մաշտոցի պողոտայում

Այս պապիկները հանճարեղ քայլի են դիմել: Նրանք քաղաքային աղբամանի վրա տեղադրել են շախմատի հարմարանքներն ու երկար-բարակ մտածելով՝ խաղում են:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ անվան փոխման պետական գրանցումը ինչ իրավական հետեւանքներ կարող է առաջացնել:

Մարիա Մանուկյան (33 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Մ. Մանուկյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ անվան փոխման ակտի գրառման հիման վրա անունը փոխած անձի վերաբերյալ նախկինում կատարված քաղաքացիական կացության ակտերի գրառումների մեջ սահմանված կարգով կատարվում են փոփոխություններ եւ դրանց հիման վրա տրվում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման նոր վկայականներ:
Անձին տրվում է նաեւ անվան փոխման վկայական, որը հիմք է այլ պետական եւ ոչ պետական մարմինների ու կազմակերպությունների համար՝ անձի անվամբ տրված փաստաթղթերը փոխելու համար:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ անվան, հայրանվան, ազգանվան փոխման համար գանձվում է պետական տուրք՝ 5000 դրամ: Եթե անձը ցանկանում է սահմանված ժամկետից շուտ ստանալ ՀՀ արդարադատության նախարարության անվան, հայրանվան, ազգանվան փոխման վերաբերյալ եզրակացությունը, ապա կառավարության որոշմամբ սահմանված է լրացուցիչ արտաբյուջետային գումար՝ հետեւյալ դրույքաչափերով՝
l երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ 50000 դրամ, հինգ աշխատանքային օրվա ընթացքում՝ 30000 դրամ, տասը աշխատանքային օրվա ընթացքում՝ 20000 դրամ:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ովքե՞ր իրավունք ունեն Հայաստանում աշխատել առանց աշխատանքի թույլտվության:

Միքայել Դանիելյան (63 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում): Առանց աշխատանքի թույլտվության Հայաստանի Հանրապետությունում կարող են աշխատել՝
է) օտարերկրյա առեւտրային կազմակերպության կողմից իր մասնաճյուղ կամ ներկայացուցչություն առաքվող կամ օտարերկրյա առեւտրային կազմակերպություններից գնված մեքենաները, սարքավորումները, հաստոցները դիտարկելու, վերանորոգելու եւ դրանք շահագործելու համար աշխատողներին որակավորելու նպատակով 6 ամսից ոչ ավել ժամկետով ժամանող օտարերկրյա մասնագետները,
ը) ՀՀ միջազգային պայմանագրերի հիման վրա ժամանող կամ այլ անձինք,
թ) ուսումնական հաստատություններում դասախոսություններ կարդալու նպատակով հրավիրված օտարերկրյա ուսումնական հաստատությունների դասախոսները,
ժ) լրատվական գործունեություն իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների հավատարմագրված ներկայացուցիչները,
ժա) փախստականի կարգավիճակ ունեցող, ՀՀ-ում քաղաքական ապաստան ստացած օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք՝ կացության ժամկետը չգերազանցող ժամանակահատվածով,
ժբ) համապատասխան միջազգային պայմանագրերի հիման վրա արձակուրդների ժամանակ աշխատանքային փոխանակումների շրջանակներում աշխատանք կատարող ուսանողները:

ՀՀ միգրացիոն պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Համաձայն «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ գործատուներն իրավունք ունեն օտարերկրացի աշխատողի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու եւ նրա աշխատանքն օգտագործելու լիազորված մարմնի կողմից օտարերկրացի աշխատողին տրված աշխատանքի թույլտվության հիման վրա:




Լրահոս