ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է մայրաքաղաքի կենտրոնում

Մեքենայի անսարքության պատճառով ե՛ւ մեքենան, ե՛ւ վարորդը հայտվել են մայրաքաղաքի կենտրոնական հատվածի գլխավոր խաչմերուկներից մեկում: Թե ինչն է մեքենայի անսարքության պատճառը, դժվար է ասել, բայց որ այն անհարմար իրավիճակի մեջ է գցել իր տիրոջը, փաստ է:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ ժամկետում է տրամադրվում ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը:

Հայկ Կյուրեղյան (34 տարեկան, առաքիչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ
– տեղեկանքը տրվում է համապատասխան փաստաթղթերը արդարադատության նախարարություն ներկայացնելուց հետո 5-օրյա ժամկետում: Նշված ժամկետը կարող է կրճատվել ԱՆ արտաբյուջետային հաշվին կատարվող լրացուցիչ վճարման դիմաց՝ մինչեւ մեկ օր:
– ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկությունները ստուգելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում ժամկետը կարող է երկարացվել եւս յոթ օրով:
– եթե տեղեկանք ստանալու դիմումը տրվել է այլ պետությունում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ, ապա դիմում-հայտարարության եւ ներկայացված փաստաթղթերի պատճենները ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով ուղարկվում են ՀՀ ԱՆ: Փաստաթղթերի ամբողջականությունը ստուգելուց հետո նախարարությունը 5-օրյա ժամկետում ՀՀ ԱԳՆ-ին տրամադրում է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք՝ հարցումը նախաձեռնողին փոխանցելու համար:
– հյուպատոսական հիմնարկը նախարարության կողմից տրված տեղեկանքի հիման վրա դիմողին տրամադրում է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք՝ հաստատված հյուպատոսական հիմնարկի ղեկավարի ստորագրությամբ եւ կնիքով:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք տրամադրելու համար գանձվում է պետական տուրք՝ 1000 ՀՀ դրամ:

 

 

 
ՀԱՐՑ. Եթե անձը վերջույթների անդամահատման վիրահատություն է կատարել, ապա ինչո՞ւ նրան առաջին անգամ փորձաքննության արդյունքում անժամկետ հաշմանդամության խումբ չի սահմանվում:

Գոհար Մարկոսյան (52 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ վերջույթների ամպուտացիայի դեպքում հաշմանդամության խմբի սահմանումը կապված է ամպուտացիայի մակարդակից, ծայրատի վերքի առկայությունից կամ բացակայությունից, մաշկի եւ սպիի վիճակից, պրոթեզի առկայությունից, կարճ ժամանակահատվածում պրոթեզավորման իրականացման հնարավորութունից, վերջույթի բացակայության դեպքում ֆիզիկական եւ հոգեբանական հարմարողականության առկայությունից, ինքնուրույն տեղաշարժվելու կարողության, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության եւ ինքնասպասարկման ապահովման ունակության կենսագործունեությունների սահմանափակման աստիճաններից: Քանի որ նշված գործոնները կայուն չեն, եւ դրանց բավարար վերականգնման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված, ուստի սահմանվում է հաշմանդամության ավելի բարձր խումբը` օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետով: Հետագա պրոթեզավորման, ֆիզիկական եւ հոգեբանական հարմարողականության վերականգնման գործընթացից հետո, համաձայն ՀՀ կառավարության 13.06.2003թ. N 780-Ն որոշմամբ հաստատված չափանիշներին, սահմանվում է հաշմանդամության երրորդ խումբ, անժամկետ:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2014 թվականի հունվարի տվյալներով՝ Հայաստանում հաշմանդամություն ունեցող կանանց թիվը 89 հազարից ավել է: Ի դեպ, պաշտոնական տվյալներով՝ 2014 թվականին, 2013-ի համեմատ, Հայաստանում հաշմանդամների թիվն ավելացել է:




Լրահոս