Հայ բասկետբոլիստներն ինձ հաճելիորեն զարմացրին. Բրայան Դանսթոն (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը Երևանում նախապատրաստվում է Փոքր երկրների Եվրպայի առաջնությանը: Ըստ Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի (FIBA) կանոնանկարգի, ազգային հավաքականները կարող են համալրվել մեկ օտարերկրացի խաղացողով: Հայաստանի հավաքականի համար այդ խաղացողը դարձավ Բրայան Դանսթոնը: Նա ծնվել է 1986 թվականին Կենտուկիում (ԱՄՆ):

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2008 թվականից: 2014 և 2015 թվականների ճանաչվել է Եվրոպայի լավագույն պաշտպան: 2013 թվականին Դանսթոնը դաձել է “FIBA inernational Cup”-ի հաղթող, 2015 թվականին հունական «Օլիմպիակոս»-ի կազմում հաղթել է հունական լիգայում, նույն թվականին դարձել է “Թուրքիայի նախագահի Գավաթ”-ի հաղթող, ապա տեղափոխվել Թուրքիայի «Անադոլու Էֆես» ակումբ:  Դանսթոնը շատ անմիջական է, չի տառապում աստղային հիվանդությամբ: Սիրով համաձայնեց պատասխանել մեր հարցերին:

13483189_1185160841518441_419859428301713712_o

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Եվրոպայի լավագույն պաշտպանը խոսեց Հայաստանի հավաքականի հրավերն ընդունելու, թիմակիցների և հայ ժողովրդի մասին:

-Բրայան, ինչպե՞ս ստացար Հայաստանի հավաքականին միանալու առաջարկը:

-Մրցաշրջանի կեսն էր, երբ իմ գործակալը մոտեցավ ինձ և փոխանցեց առաջարկը: Նա ասաց, որ Հայաստանը ցանկանում է ինձ տեսնել իր հավաքականի կազմում: Մտածեցի, որ դա հրաշալի հնարավորություն է: Գիտեք, առաջին անգամ եմ խաղալու հավաքականների մակարդակով, այդ պատճառով էլ ցանկանում եմ լինել այս ամենի մի մասնիկը և օգնել թիմին իրականացնել ծրագիրը:

-Այլ առաջարկներ չե՞ն եղել:

-Անցած տարի առաջարկ եղավ Սլովենիայից, սակայն ինչ-ինչ պատճառներով հրաժարվեցի:

1014

-Ինչո՞ւ ընտրեցիր Հայաստանի հավաքականը:

-Ինչպես արդեն ասացի, սա իմ առաջին հնարավորությունն է ներկայանալ ազգային հավաքականում, իսկ թիմում խաղալը մեծ հպարտություն է: Գիտեմ, որ դուք շատ եք հպարտանում ձեր թիմով: Ցանկանում եմ լինել այդ հպարտության մի մասը: 

-Մինչև հրավեր ստանալը, ի՞նչ գիտեիր Հայաստանի մասին:

-Մինչև հավաքականին միանալը՝ ոչինչ չգիտեի: Ցանկանում եմ շատ բան տեսնել այստեղ: Գեղեցիկ վայր է: Ինչ եկել եմ Հայաստան, փորձում եմ հասկանալ այստեղի կյանքը, մարդկանց: 

-Ինչ կասես  թիմի առաջին ընկերական խաղի մասին:

-Լավ խաղ էր: Խաղադաշտ էինք դուրս եկել էներգիայով լեցուն: Լավ աշխատեցինք և՛ պաշտպանությունում, և՛ հարձակման գծում: Խաղի սկզբնամասում թիմն ավելի շատ էր տեղաշարժում, վազում, կարծում եմ ` լավ էինք կենտրոնացել խաղի սկզբնամասի վրա և մեծ աշխատանք կատարեցինք, որրպեսզի դա պահենք ամբողջ խաղի ընթացքում: Լավ թիմային խաղ էր:

-Օրեր անց կմեկնարկի փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը, ի՞նչ ես կարծում, Հայաստանի հավաքականն ինչ արդյունքներ կգրանցի:

-Գիտեմ, որ նպատակը հաղթելն է: Որքան երկար խաղանք, այդքան թիմային խաղը կմեծանա: Պետք է խաղալ պաշտպանության վրա: Եթե թիմը մեկ բռունցք դառնա, հրաշալի կլինի:

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս