Մտափոխվեցի. ես ի վիճակի չեմ այդ քայլին գնալ. Սոնե Սիլվեր (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաուս ժանրում ներկայացող երգչուհի Սոնե Սիլվերը (Սոնա Մովսեսյան) ամիսներ առաջ «Ժողովուրդ»-ին պատմել էր, որ պատրաստվում է զարմացնել իր լսարանին` մատուցելով բոլորովին այլ ոճի ստեղծագործություն:

«Ի դեպ, երգը ռուսերեն է: Սա չի նշանակում, թե հրաժարվել եմ իմ նախընտրած հաուս ոճից, պարզապես երկրպագուներիս խնդրանքով լսարանի համար հեշտ հասանելի երգի վրա եմ աշխատում, որի հիման վրա, գուցե, նկարահանվի նաեւ տեսահոլովակ»,-նշել էր նա:

13522037_1080123402068725_8757060192758694999_n

Այժմ, սակայն, Սոնեն մեզ հետ զրույցում խոստովանեց, որ, այնուամենայնիվ, մտադիր չէ ժանրային փոփոխության դիմել. «Մտափոխվեցի, ես ի վիճակի չեմ այդ քայլին գնալ: Երբ ռուսերեն այդ երգը, որի հեղինակը իմ ընկեր Նիկ Եգիբյանն է, արդեն ստեղծվել էր, հասկացա, որ դեռ պատրաստ չեմ դրան: Կոմերցիան ինձ համար չէ, եթե դրան տուրք տամ, ամեն բան կեղծ կստացվի»,-մեկնաբանեց երգչուհին:

Փոխարենը Սոնեն ծրագրում է երկրպագուների դատին հանձնել նոր տեսահոլովակ` նկարահանված հաուս ժանրի երգի հիման վրա: Երգի երաժշտության հեղինակը Հայկ Մանուչարյանն է, խոսքերինը` Սոնեի քույրը` Ադրինե Մովսեսյանը:

13439023_1080123405402058_2357756267886370347_n

Քանի որ Սոնեին հաճախ չենք տեսնում շոուբիզնեսյան ամենատարբեր միջոցառումների ժամանակ, հետաքրքրվեցինք` որքանով է երգչուհին մասնակցում նման հավաքույթների, արդյոք նա այս ոլորտում ունի մտերիմներ. «Այո, այս ասպարեզում ունեմ մի շարք լավ ընկերներ, իսկ հավաքույթները հիմնականում լինում են աշխատանքային մթնոլորտում: Ամեն դեպքում, ես հասարակ մարդ եմ, եւ շատ լավ հարաբերություններ ունեմ շոուբիզնեսցիների հետ»,- պատասխանեց նա:

914805_803926716315309_1459557665_n

Մենք անդրադարձանք նաեւ Սոնեի կարգավիճակին եւ հարցրինք` դեռեւս նախորդ տարի նշանադրված երգչուհին արդյոք պատրաստվում է ամուսնական թելերով կապվել իր ընտրյալի հետ. «Եկավ մի պահ, որ մարդիկ սկսեցին խոսել անձնականիս մասին, եւ դա ինձ բացարձակ դուր չեկավ, ուստի նախընտրում եմ այդ թեմային չանդրադառնալ»,-եզրափակեց նա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս