ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ո՛չ, ես այլ կարծիք չունեմ… Ասոցացման համաձայնագրի այն էլեմենտները, որոնք վերաբերում են դատաիրավական համակարգին եւ այլն, վստահ եմ, որ կշարունակվեն»:

Հրայր Թովմասյան «168 ժամ»

Բայց ո՞վ Հ. Թովմասյանին թույլ կտա, որ նա այլ կարծիք ունենա կամ նույնիսկ մտածի այլ կարծիքի մասին: Իհարկե ոչ ոք: Արդարադատության նախարարի կարծիքը Սերժ Սարգսյանի կարծիքն է: Ժամանակին կողմ էր արտահայտվում ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրին, որովհետեւ Ս. Սարգսյանն էլ էր կողմ: Ապա ՌԴ-ից «ապտակներ» ստանալուց հետո Ս. Սարգսյանի կարծիքը փոխվեց, փոխվեց նաեւ Թովմասյանինը: Սա տիպիկ ՀՀԿ-ական չինովնիկի դիրքորոշում է, ընդ որում, տիպիկ է նաեւ այն անիմաստ խոստումը, որ դատաիրավական համակարգին վերաբերող որոշ էլեմենտներ կշարունակվեն, այսինքն՝ կշարունակեն մարդասպաններին ազա՞տ արձակել:




Լրահոս