«Երևանյան ամառ 2016». կայացել է «Երևանյան – դրիֆթինգ» ավտոմոտո շոուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի և STR ավտոսիրողների ակումբի նախաձեռնությամբ «Երևանյան ամառ 2016» ծրագրով մայրաքաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտի հարակից հրապարակում կեսօրին մեկնարկեց «Երևանյան դրիֆթինգ» 3-րդ ավտոմոտո ավտոմոտո մրցաշարը:
Մրցութային մասում ներկայացվել են տարբեր տեսակների ու ոճերի մեքենաներ, մարզական ու թյունինգապատ մեքենաներ, ինչպես նաև մոտոցիկլներ։

ց` մինչև 2լ շարժիչի ծավալ ունեցող, 2 լիտրից ավելի շարժիչի ծավալով սիրողական դասի մեքենաները, որից հետո նաև՝ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի արհեստավարժ ավտոարշավորդները: Ավելի ուշ կմեկնարկի դրիֆթինգի առաջնությունը, որին մասնակցել են նաև այլազգի մարզիկներ:
Ավտոմոտո շոուն այս մարզաձևերի մասնակիցներին ու մարզական միջոցառմանը հետևողներին բազմաթիվ հաճելի ակնթարթներ է պարգևել: Կայացել է նաև թյունինգապատ մեքենաների ցուցադրություն ու մանկական քարթինգների մրցույթ: Ավտոմոտոշոուի բոլոր հաղթողներ համար հովանավորները սահմանել են նվերներ և գավաթներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս