Երևանի սրտում մեկնարկել է Հռոմի պապի ու Ամենայն Հայոց կաթողիկոսի խաղաղության էկումենիկ աղոթքն առ Աստված. ուղիղ միացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկում է հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ եռօրյա այցով Հայաստանում գտնվող Հռոմի Ֆրանցիսկոս պապը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը ողջ աշխարհում խաղաղության հաստատման էկումենիկ աղոթք կհղեն առ Աստված:

Հրապարակի միջոցառումն ամենաբացն է Պապի այցի ընթացքում ծրագրված արարողությունների թվում: Աղոթքին կնախորդի և կհաջորդի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և պետական երգչախմբի համատեղ տոնական համերգը՝ նվիրված Սրբազան քահանայապետի այցին Հայաստան:

Թե ինչ կատարվում այս պահին Հանրապետության հրապարակում կարող եք հետևել Armenia TV-ի ուղիղ միացմամբ:




Լրահոս