ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ցանկանում եմ՝ իմ կազմած կտակը գաղտնի մնա: Այսինքն՝ չեմ ուզում որեւէ մեկը ծանոթանա դրա բովանդակությանը, նույնիսկ նոտարը: Ինչպե՞ս կարող եմ այդ գործարքը կնքել:

Լաուրա Մխիթարյան (82 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Կտակարարի ցանկությամբ նոտարը կտակը վավերացնում է առանց դրա բովանդակության հետ ծանոթանալու (փակ կտակ), որը փակ (սոսնձված) ծրարով հանձնում է նոտարին երկու վկայի ներկայությամբ, որոնք ծրարի վրա դնում են իրենց ստորագրությունները: Վկաների ստորագրած ծրարը նոտարը նրանց ներկայությամբ տեղադրում է մեկ այլ ծրարում, փակում (սոսնձում) այն եւ վրան կատարում վավերացնող մակագրություն: Վավերացնող մակագրությունը պետք է տեղեկություններ պարունակի կտակարարի, ումից նոտարը ստացել է փակ կտակը, փակ կտակի ստացման վայրի, տարվա, ամսվա, ամսաթվի եւ յուրաքանչյուր վկայի անվան ու նրա բնակության վայրի մասին:
Նոտարը, կտակարարից ստանալով կտակով ծրարը, պարտավոր է կտակարարին պարզաբանել ժառանգության պարտադիր բաժնի իրավունքը:

ՀՀ նոտարական պալատ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Փաստորեն, կա՛մ տատիկը չի վստահում իր հետնորդներին եւ ցանկանում է գաղտնի պահել իր կտակի բովանդակությունը, կա՛մ էլ նա մտադիր է մեծ անակնկալ մատուցել իր հարազատներին: Ամեն դեպքում, օրենքը նման հնարավորություն տալիս է:




Լրահոս