«Ոսկե զավակի» ունեցվածքը. ինչպես է ապրում էներգետիկայի երիտասարդ փոխնախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների՝ տակավին երիտասարդ փոխնախարար Հայկ Արզումանի Հարությունյանը նախորդ տարի 20 մլն դրամով գնել է «Lexus LX 570» մակնիշի ավտոմեքենա: Նա հայտարարագրել է նաեւ 50 հազար դրամ արժողությամբ բաժնետոմս: Ի դեպ, վերջինս նախորդ տարվա ընթացքում վերադարձրել է 30 մլն 50 հազար դրամի փոխառություն: Հարությունյանի դրամական միջոցները 2015-ի վերջին կազմել են 25 մլն դրամ, 25 հազար դոլար:

Որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը՝ ամսական 390 հազար դրամ: Փոխնախարարի կնոջ՝ Մանե Հարությունյանի դրամական միջոցները 2015-ի վերջին կազմել են 15 հազար դոլար: Նա հայտարարագրել է նաեւ ինչ-որ ընկերության 19 մլն 175 հազար դրամի արժողության բաժնետոմս: Ըստ հայտարարագրի՝ նա անցած տարի 20 մլն դրամ արժողությամբ գույք է նվեր ստացել: Հիշեցնենք, որ Հայկ Հարությունյանը ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին է:




Լրահոս