Թուրքիան ասում է. «Հռոմի պապը խաչակրաց մենթալիտետ ցույց տվեց՝ 1915-ի դեպքերը ցեղասպանություն անվանելով». Jerusalem post

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելական Jerusalem post պարբերականն անդրադարձել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայաստանյան այցին:
Պարբերականը գրում է, որ շաբաթ օրը Թուրքիայի փոխվարչապետ Նուրեթին Ջանիքլին Ցեղասպանության մասին Պապի հայտարարությունն «անհաջող» է անվանել:

Հայաստան այցի ընթացքում իր ելույթի ժամանակ Հռոմի պապը շեղվել է իր տեքստից և արտասանել «ցեղասպանություն» բառը, հիշեցնում է Jerusalem post-ը:
«Պապի հայտարարությունն անհաջող է, քանի որ դրանում խաչակրաց մենթալիտետի դրսևորումներ կարելի է տեսնել»,-ասել է Թուրքիայի փոխվարչապետը:

«Մեր պատմության մեջ նման բան չի եղել, քանի որ մեր հավատքն ու ավանդույթներն ի սկզբանե նման գործողություններ թույլ չեն տալիս»,- Hurriyet daily-ն մեջբերում է Ջանիքլիի խոսքը:




Լրահոս