Զարմուհու հետ ամուսնացած ադրբեջանցին սպանել է իր ընտանիքի անդամներին, ապա ինքնասպան եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի Ագջաբեդի քաղաքում տղամարդը, ով ամուսնացած է եղել իր զարմուհու հետ, որսորդական հրացանով սպանել է կնոջը, զոքանչին և աներոջը, փոխանցում է Life.ru-ն՝ հղում անելով ադրբեջանական ԶԼՄ-ներին:

Նախնական տվյալների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել ընտանեկան սկանդալի ֆոնին: Քննության տվյալներով՝ սպանությունից հետո տղամարդը փորձել է փախչել: Սակայն տարածքը շրջափակված է եղել ոստիկանության կողմից, և այդ պատճառով տղամարդն ինքնասպան է եղել: Նշվում է, որ 4 երեխաները ողջ են մնացել:




Լրահոս