“Ըստ ՀՀԿ մեր աղբյուրների՝ նախորդ ամռանը, երբ ձևավորվում էին Աժ հանձնաժողովներն ու միջազգային պատվիրակությունները, պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ ԵԽԽՎ պատվիրակությունում փոքրաթիվ խմբակցությունները ռոտացիոն կարգով պետք է փոխարինեն միմյանց՝ տարին մեկ անգամ։ Ըստ այդմ՝ սեպտեմբերին “Ժառանգության” ներկայացուցչին պետք է փոխարիներ ՕԵԿ ներկայացուցիչը, սակայն նման փոփոխություն տեղի չի ունեցել։ Հանձնաժողովը մեկ տարի անց նույն պատվիրակությամբ մեկնել է Ստրասբուրգ։ Երեկ մենք փորձեցինք Դավիթ Հարությունյանից ճշտել, թե ինչ կարգով պետք է ընթանար ռոտացիան, ինչու չի ընթացել, Դավիթ Հարությունյանի հեռախոսին պատասխանողը մեզ ասաց, որ պրն Հարությունյանը Հայաստանում կլինի շաբաթ Երեկոյան, իսկ մինչ այդ նա զբաղված է՝ Ստրասբուրգում է։
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։