Կորցրեցի ընկերոջս, որի հետ պետք է ամուսնանայի. Լիլիթ Կարապետյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը շարունակում է ընթերցողներին ներկայացնել բլից-հարցազրույցների շարք` հայ հայտնիների հետ: Էությունը բնորոշող հարցերի եւ անկեղծ պատասխանների շնորհիվ հնարավորություն կտրվի նրանց բացահայտել նոր դիտանկյունից: Այս անգամ զրուցել ենք երգչուհի Լիլիթ Կարապետյանի հետ: Նա պատմել է իր կյանքի դժվարին պահերի, շրջադարձային դեպքերի, իր բնավորության ուժեղ եւ թույլ կողմերի մասին, անդրադարձել հանրությանը հուզող մի շարք այլ հարցերի:

13515163_1080125305401868_543778002_n

-Լիլի՛թ, օրվա մեջ Ձեր ամենասիրելի պահը ո՞րն է:

-Երբ տանն եմ լինում` որդուս հետ: Առհասարակ, քիչ ժամանակով եմ կարողանում նրա կողքին լինել. այդ դեպքում երեխայիս խնամում է մայրս:

Ձեզ ամենահարազատ եղանակը:

-Ամառը: Ես էլ, որդիս էլ այս եղանակին ենք ծնվել, եղբայրս էլ է եղել ամառվա ծնունդ: Սիրում եմ շոգը, որը ստիպում է թեթեւ հագնվել, թեեւ լողալ չգիտեմ, ամեն դեպքում շատ եմ սիրում ծովը…

-Երգ, որն անպակաս է Ձեր կյանքից:

-Վերջին ժամանակներում որդուս ճաշակով եմ առաջնորդվում, որը ես եմ ձեւավորել` դեռեւս հղիության ամիսներից: Մենք Maroon 5 ենք շատ սիրում, ինչպես նաեւ` Մայքլ Ջեքսոնի բոլոր կատարումների սիրահարներն ենք:

-Գիրք, որ անջնջելի հետք է թողել:

-Շառլոթ Բրոնտեի «Ջեյն Էյր»-ը: Երբ կարդացել էի այդ գործը, մտովի պատկերացրել էի հերոսներին, իսկ երբ հետագայում տեսա դրա հիման վրա նկարահանված ֆիլմը, հասկացա, որ Ռոչեստրին պատկերացրել էի ճիշտ նույն կերպ, բայց, ահա, իմ մտքերի Ջեյնը բոլորովին այլ էր: Ուստի այդպես էլ մնացի գրքի ազդեցության տակ:

13515290_1080125292068536_1454620703_n

-Երբեմն ինքներդ էլ զարմանում եք, որ կարողացել եք…

-Որ ես կարողացել եմ կյանքի վշտերին ու անձնական, մասնագիտական դժվարություններին դիմակայել, որ այդքան ուժ ունեմ: Եթե այս նույն մասնագիտությամբ ես ծնված լինեի այլ երկրում, այսպես չէի մտածի: Այնուամենայնիվ, շատ եմ սիրում իմ գործը, ուստի, չնայած բոլոր խոչընդոտներին, չեմ դադարում երգել: Այդ ամենի մասին մոռանում եմ միայն, երբ բեմ եմ բարձրանում… Զարմանում եմ նաեւ, թե ինչպես կարողացա իմ մեջ ուժ գտնել, երբ եղբայրս մահացավ, եւ ես մնացի միայնակ:

Մինչեւ 2000 թվականը նա ե՛ւ իմ երգերի հեղինակն էր, ե՛ւ գործիքավորողը, ե՛ւ, առհասարակ, իմ թիկունքը: Ես ոչ մի բանից տեղյակ չէի: Նրա մահվանից հետո այդ մեծ վիշտը սրտումս դեռ պետք է կարողանայի ինձ վերագտնել: Այդ ժամանակ ավելի առաջ գնալուս համար շատացան հովանավորների` հետին մտքով առաջարկները: Նրանց հետաքրքրողը, ինչպես հասկանում եք, երգը չէր… Եթե թույլ ես գտնվում, կոտրվում ես, ընկնում ես այդ հոսքի մեջ, եթե ոչ, շատ դժվար է լինում…

-Ձեր թույլ կողմերը:

-Անչափ զգացմունքային եմ: Այն, ինչ զգում եմ, կլինի լավ բան, թե վատ, արտահայտվում է լացով: Երբեմն ապրում եմ ուրիշի վշտով, որը շատ վատ է… Այդ ամենի հետեւանքով նյարդերդ տեղի են տալիս, եւ վաղ թե ուշ ի հայտ է գալիս նեւրոզը: Հենց հիմա ես ունեմ այդ խնդիրը, բայց կարողանում եմ դրա դեմն առնել: Ոչ մի բժիշկ քեզ չի օգնի, եթե ինքդ չհաղթահարես դա: Մի քանի շրջադարձային պահեր հանգեցրին նրան, որ ինձ մոտ ի հայտ եկավ այս հիվանդությունը: Փոքր տարիքում ես կորցրի հորս, տարիների ընթացքում միայն հասկացա, թե ինչ է նշանակում զրկված լինել տան հիմնասյունից: Հետո արդեն կորցրեցի ընկերոջս, որի հետ կապել էի իմ ապագան, ում հետ որոշել էինք, որ պետք է ամուսնանանք… Դրանից մի քանի ամիս հետո կորցրեցի եղբորս… Ահա, այս ամենը գումարվեց եւ ունեցավ իր հետեւանքները:

13535864_1080125302068535_1240873394_n

-Մի բան, որից միշտ խուսափում եք:

-Բամբասանքը: Տանել չեմ կարողանում, երբ մարդուն սկսում են վատաբանել: Այդ դեպքում կա՛մ թույլ չեմ տալիս խոսեն, կա՛մ լքում եմ տարածքը:

-Կնոջ լավագույն հատկանիշները:

-Կանացիությունը, ճշտախոսությունը, նվիրվածությունը, իր եսը պահելը: Չեմ սիրում այն կանանց, որոնք իրենք իրենց կորցրած՝ հանուն տղամարդու պատրաստ են ամեն ինչի: Դրա հետեւանքով տղամարդը կորցնում է հարգանքը քո նկատմամբ: Իսկ եթե որեւէ միության մեջ հարգանք չկա, սերը ժամանակի ընթացքում պակասում է, ապա մարում:

-Տղամարդու նախընտրելի տեսակը:

-Տղամարդը պետք է ունենա խոսքի ուժ, սիրել, հարգել իմանա, կնամեծար լինի, պարտադիր պետք է հաճելի արտաքին ունենա: Տանել չեմ կարողանում այնպիսի տղամարդկանց, որոնք ընկնում են կնոջ ազդեցության տակ, ինչից տուժում է մայրը, կամ հակառակը:

13536058_1080125298735202_1256767213_n

-Մարդկանց սիրելու Ձեր պատճառները:

-Ես չսիրելի մարդ համարյա չունեմ: Դեռ մանկուց ամեն մեկի մեջ գտնում եմ ինձ հաճելի բնավորության գծեր եւ տեսնում եմ լավը, դրականը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս