ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանի դրամական միջոցները անցած տարվա ընթացքում կազմել են 44 մլն դրամ, 13 հազար եվրո եւ 114 հազար դոլար: Նրա փոխառությունները 2015-ի վերջին կազմել են 60 հազար դոլար: ԿԲ խորհրդի անդամի ընդհանուր եկամուտները կազմել են 38 մլն 288 հազար դրամ, որից ավելի քան 22 մլն 151 հազար դրամը եղել է տարեկան աշխատավարձը (ամսական՝ 1 մլն 845 հազար դրամ):
1 մլն 687 հազար դրամն էլ նա հայտարարագրել է իբրեւ փոխառությունների դիմաց ստացված տոկոսավճար: 349 հազար դրամ էլ ապահովագրական հատուցման դիմաց է ստացել: Իսկ իբրեւ շահաբաժին հայտարարագրել է 14 մլն 100 հազար դրամի եկամուտ: Հարկ է նկատել, որ ԿԲ խորհրդի անդամի կինը՝ Արմենուհի Օրդյանն էլ իբրեւ դրամական միջոց հայտարարագրել է 17 հազար դրամ եւ 16 հազար դոլար: Նրա ամսական եկամուտը կազմել է 286 հազար դրամ: