Քիչ թե շատ տարրական տրամաբանություն ունեցող մարդը բարձր կգնահատեր այս այցը. Վլադիմիր Գասպարյան. tert.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

tert.am-ը գրում է, որ Հռոմի պապի եռօրյա այցը Հայաստան, որն այսօր կավարտվի, տեղի է ունենում արտակարգ հսկողության պայմաններում: Այս մասին ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

«Ցանկացած նման միջոցառման ժամանակ արտակարգ ծառայություն է իրականացվում, հատկապես այն ժամանակ, երբ դա պետական այց է, արձանագրային միջոցառում: Ուստի այս դեպքում էլ ուժեղացված, արտակարգ ծառայություն կատարվեց ու մինչև օրվա վերջ կկատարվի»,- նշեց Գասպարյանը:

Հարցին, թե միջադեպեր չե՞ն գրանցվել, ոստիկանապետը պատասխանեց. «Փառք տիրոջը, ոչ»:

Ինչ վերաբերում է Վլադիմիր Գասպարյանի անձնական դիրքորոշմանը այցի կարևորության վերաբերյալ, ապա վերջինս նշեց. «Կարծում եմ, որ քիչ թե շատ տարրական տրամաբանություն ունեցող մարդը բարձր կգնահատեր այս այցը»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:




Լրահոս