Պաշտոնական Լոնդոնը հրաժարվում է տրվել եվրոպական երկրների գործադրած ճնշմանն ու չի շտապի Եվրամիության կազմից դուրս գալու մտադրության մասին Բրյուսելին իրազեկելու հարցում։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում կատարելով Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆիլիպ Հեմոնդին:
«Մեծ Բրիտանիայի համար ժամանակային շրջանակները շարունակում են նույնը մնալ, սակայն մեր եվրոպացի գործընկերները ցանկանում են, որպեսզի մենք արագ գործենք: Մենք ճնշման տակ ենք»,- ասել է պաշտոնյան՝ մանրամասնելով, որ բանակցությունները չեն մեկնարկի, քանի դեռ Լիսաբոնյան համաձայնագրի 50-րդ հոդվածն իրագործված չէ:
Ըստ հոդվածի՝ ԵՄ-ի ցանկացած անդամ դաշինքը լքելու իրավունք ունի: