Գայի արձանի մոտակայքում մեքենա է այրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեւանի Նանսենի փողոցում՝ Գայի արձանի մոտակայքում, հոկտեմբերի 3-ի երեկոյան ավտոմեքենա է այրվել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է Ֆ. Գ.-նին պատկանող “ՎԱԶ 2102” մակնիշի 02 ST 789 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:




Լրահոս