Եվրո-2016. Գրիզմանի դուբլը կամային հաղթանակ բերեց Ֆրանսիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում Ֆրանսիան 2:1 հաշվով հաղթել է Իռլանդիային: «Armsport.am»-ի հաղորդմամբ` հանդիպման 2-րդ րոպեին Պոլ Պոգբան խախտել է կանոնները սեփական տուգանային հրապարակում եւ գլխավոր մրցավար Նիկոլա Ռիցոլին նշանակել է 11 մետրանոց հարված, որը վստահ է իրացրել Ռոբի Բրեդին:

Առաջին խաղակեսում որոշակիորեն հավասար պայքար էր, սակայն ընդմիջումից հետո Դիդյե Դեշամի թիմը սկսեց ավելի ակտիվ գործել: Անտուան Գրիզմանը 58-րդ րոպեին նախ գլխի գերազանց հարվածով հավասարեցրեց հաշիվը, ապա երեք րոպե անց նաեւ խփեց հաղթական գոլը: 66-րդ րոպեին Գրիզմանը միայնակ էր հայտնվում դարպասապահի առջեւ, սակայն նրա առաջխաղացումը կասեցրեց Շեյն Դաֆին, ով հեռացվեց դաշտից:
Նշենք, որ քառորդ եզրափակչում Ֆրանսիան կմրցի Անգլիա – Իսլանդիա զույգի հաղթողի հետ:

Թիմերը հանդես էին գալիս հետեւյալ կազմերով.

Ֆրանսիա. Լյորիս, Էվրա, Ռամի, Սանյա, Կոսիելնի, Կանտե, Մատուիդի, Պոգբա, Գրիզման, Պայե, Ժիրու

Իռլանդիա. Ռանդոլֆ, Կոուլմեն, Կիո, Դաֆի, Ուորդ, Բրեյդի, ՄքՔարթի, Հենդրիկ, Մակլին, Մերֆի, Լոնգ




Լրահոս