Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Կապան քաղաքի Բաղաբուրջ թաղամասում` 2000 քմ, Դիլիջան քաղաքի Բանինի փողոցում՝ 2 հա և 20 հատ եղևնու ծառերի արմատներ, Մասիս-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ում՝ 4000 քմ, Վարդանիձոր գյուղի մոտակայքում ՝ 1200 քմ, Ագարակգյուղիդպրոցիմոտ՝ 3000 քմ, Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ 4 հա, Լեհվազ գյուղում՝ 4700 քմ, Ազատեկ գյուղի հարակից տարածքում՝ 6 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: