Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով Չիլիին պարտվելուց հետո«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է ազգային թիմից հեռանալու մասին:
«Արգենտինայի հավաքականում մրցելույթներն ավարտվեցին ինձ համար: Դա օգտակար կլինի բոլորի համար, և շատերն են ցանկանում դա: Նրանք չեն բավարարվում եզրափակիչի մասնակցությամբ, մենք՝ նույնպես: Ցավոք, մենք դարձյալ չհաղթեցինք: Կարծում եմ՝ արդեն բավական է»,- նշել է նա
Հիշեցնենք, որ ինչպես նախորդ տարի, այնպես էլ այս անգամ չիլիացիներն Ամերիկայի Գավաթի եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթեցին աշխարհի փոխչեմպիոնին: